Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱԺ խոսնակը չհասկացավ Նաիրա Զոհրաբյանի մերժումը

ԱԺ խոսնակը չհասկացավ Նաիրա Զոհրաբյանի մերժումը
24.03.2014 | 14:24

Այսօր ԱԺ մեծամասնությունը 45 կողմ, 69 դեմ և մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, մերժեց ԲՀԿ խմբակցության մի շարք պատգամավորների նախագիծը, որն առնչվում էր չաշխատող մայրերին նպաստներ տրամադրելուն: Նախագծի համահեղինակ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «մեծ-մեծ» խոսելու փոխարեն՝ առաջարկեց «կողմ» քվեարկել նախագծին, որպեսզի վերացվի աշխատող և չաշխատող մայրերի նկատմամբ պետության խտրական մոտեցումը:

Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը իրենց բացասական եզրակացությունը հիմնավորեց նրանով, որ նախագծի հիմնական զեկուցողին առաջարկվել է հետաձգել նախագծի քննարկումը, քանի որ արդեն երկու տարի է, ինչ համանման նախագիծ շրջանառվում է ՕԵԿ խմբակցության կողմից: Հիմնական զեկուցողը հրաժարվել է նախագծի այլընտրանքային քննարկումից: «Խոսքը չի գնում չաշխատող մոր երեխային գումար տալու ծրագրին, նախագիծը վերաբերվում է աշխատող մոր անվան տակ չաշխատող մորը գումար տալուն. հարցը գնում է՝ ո՞ր մորը փող տալ`աշխատո՞ղ, թե՞ չաշխատող», -նշեց Հակոբյանը:
ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն էլ ասաց, որ կառավարությունը չի մերժել իրենց նախագիծը, այլ առաջարկել է քննարկումն իրականացնել 2015-ի բյուջեով: Քվեարկությունից հետո, ԱԺ նախագահը, դիմելով Նաիրա Զոհրաբյանին, ասաց. «Ես չհասկացա ինչի՞ չեք համաձայնում, տիկին Զոհրաբյան, նորմալ առաջարկ էր անում պարոն Մարգարյանը, ճիշտ կլինի փոխհամաձայնությամբ հարցին լուծում գտնել»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1720

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ